Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ո՞ւմ կեղտոտ ձեռքի գործն է Անկարայի ահաբեկչությունը

Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել: Թուրքիայի ՆԳՆ հաղորդմամբ՝ չորս մարդ սպանվել է, տասնչորսը՝ վիրավորվել, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր: Ահաբեկչության թիրախ է ընտրվել TAI ընկերությունը, որ ռազմա-արդյունաբերական ոլորտի ձեռնարկություն է:

Նախագահ Ռեջեպ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ ժողովուրդը պետք է իմանա, որ Թուրքիային պարզված կեղտոտ ձեռքերն անպայման կջարդվեն, ո՛չ մի կառույց, ո՛չ մի ահաբեկչական կազմակերպություն, ոչ մի չարանենգ հնարք, որ ուղղված է մեր անվտանգության դեմ, չի կարող իր նպատակին հասնել:

Turkiye Today-ը դիտարկել է ահաբեկչության առաջին րոպեների տեսագրությունը և եզրակացրել, որ պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցությունն է: Ըստ այդմ՝ ահաբեկիչներն օգտագործել են АКC 74У տեսակի ավտոմատներ, որ քուրդ ահաբեկիչների հիմնական զենքերից մեկն է: Լրատվամիջոցը հատուկ ընդգծել է, որ ահաբեկիչները տաքսի մեքենա են առևանգել, ինչպես ՔԲԿ-ի մարտիկները՝ նախկինում, երբ Կեսարիայում հարձակվել են ՆԳՆ դեմ:

Չափազանց ուշագրավ է երկու հանգամանք: Առաջինը՝ Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության և ոստիկանության այն հայտարարությունից ոչ լրիվ երկու օր անց, ըստ որի՝ ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ծագումով Ադրբեջանից յոթ անձ: Իսրայելական մամուլի տեղեկություններով՝ նրանք հանձնարարություններ ստացել են Թուրքիայում բնակվող կուրատորից, իսկ վարձատրությունը կատարվել է ՌԴ քաղաքացու միջոցով:

Երկրորդ՝ Անկարայի ահաբեկչության նախօրեին Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին Քրդական բանվորական կուսակցության ցմահ ազատազրկված առաջնորդ Օջալանին առաջարկել է հայտարարել կուսակցությունը լուծարելու, Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու մասին և անցնել քաղաքական լեգիտիմ գործունեության:

Թուրքիայում այդ տեսակետը ոչ միանշանակ է ընդունվել, իսկ ՔԲԿ-ից արձագանքել են, որ կեղծ խոստումներին չեն հավատում և երբեք չեն դադարեցնի զինված պայքարը: «Ի՞նչ է կատարվում Թուրքիայում» հոդվածում դիտարկել էինք, որ, հավանական է՝ Էրդողանն է նախաձեռնել քրդերի հետ հաշտության գաղափարը՝ վստահ լինելով, որ ՔԲԿ-ն չի ընդունի երկխոսության «անկեղծ հրավերը»:

Մեկ օր անց տեղի է ունեցել ահաբեկչություն, և Turkiye Today-ը և մի քանի այլ լրատվամիջոցներ արդեն իսկ ՔԲԿ-ին պատասխանատու և կազմակերպիչ են կարգել՝ չսպասելով, թե հատուկ ծառայությունները և ոստիկանությունը ինչ վարկած կառաջադրեն:

Այս ֆոնին Էրդողանը պատրաստվում է ո՞ւմ «կեղտոտ ձեռքերը ջարդել»: Նա նկատի ունի արտաքին դերակատարի՞, թե՞ Քրդական բանվորական կուսակցությանը: Արտառոց է, որ Թուրքիայի նախագահը, Կազանում ստանալով ահաբեկչության մասին լուրը, այցի ժամանակացույցի որևէ փոփոխություն չի կատարել:

Ավելին, ՌԴ նախագահի հետ հանդիպման բաց մասում Էրդողանը բավական մանրամասն պատմել է ահաբեկչության մասին: Ի՞նչ երաշխիքներ է ունեցել նա, որ չի ընդհատել այցը և շտապ չի վերադարձել Անկարա: Չէ՞ որ խոսքն ռազմա-արդյունաբերական համալիրի աչքի ընկած ձեռնարկությունը գրավելու փորձի մասին է: Քրդերի հետ «պատմական հաշտության հասնելու» հարցում Էրդողանի անկեղծությունը խիստ կասկածելի է: ՔԲԿ-ի դեմ լայնածավալ ռազմագործողություն սկսելու նրա ծրագիրն օրակարգից չի հանվել: Եվ վերջապես, ահաբեկչությանը գրեթե զուգահեռ Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում Լիբանանում թուրքական զորախմբի մանդատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում