Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Մոպեդների վերաբերյալ միջնորդագրեր են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ:

Պատահարների զգալի մասի պարագայում ՃԵԿ կանոնների խախտումները տեղի են ունեցել մոպեդի վարորդների կողմից։

Նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ վթարների մասնակից մոպեդների զգալի մասը վարել են այլ երկրի քաղաքացիներ, ովքեր չեն ունեցել ՀՀ-ում գործող վարորդական վկայական:

Ընդ որում, տվյալ երկրում ստացված ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելն արգելվում է, քանի որ այդ երկիրը չի վավերացրել համապատասխան միջազգային կոնվենցիան:

Բացի այդ, քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի վարորդները մոպեդներով իրականացրել են հիմնականում առաքման ծառայություններ՝ հանդես գալով որպես ՀՀ-ում առաքման ծառայությունների ոլորտի ընկերությունների աշխատակիցներ։

Ըստ այդմ՝ առկա է անհրաժեշտություն պարզելու՝ արդյոք այդ ընկերությունների աշխատակիցները (վարորդները) կամ այդ ընկերությունների անվամբ իրականացվող առաքումները երկանիվ տրանսպորտային միջոցներով իրականացնող վարորդ-առաքիչները պատշաճ գրանցվա՞ծ են որպես ընկերության աշխատակից և աշխատանքի ընդունվելիս վերջիններս այդ ընկերություն ներկայացնո՞ւմ են արդյոք տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը հավաստող և ՀՀ-ում գործող համապատասխան վարորդական վկայական:

Ելնելով վերոգրյալից, ՃՏ պատահարների, հանցագործությունների նախականխման նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կողմից համապատասխան միջնորդագրեր են ներկայացվել իրավասու երկու պետական մարմիններ՝ մի դեպքում քննարկելու նշված տրասնպորտային միջոցը վարելու համար փաստաթղթերի առկայությունը ստուգելու, դրանց բացակայության դեպքում անձանց կողմից հետագա վարելն արգելելու, տրանսպորտային միջոցն անհապաղ սեփականատիրոջը, կամ օրինական տիրապետողին հանձնելու, կամ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու, մյուս դեպքում՝ համապատասխան ընկերություններում մոպեդներով առաքում իրականացնող աշխատակիցների գրանցված լինելու, նրանց կողմից ՀՀ-ում այդ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի առկայությունն ստուգելու հանգամանքները պարզելու հարցերը և ձեռնարկելու դրանցից բխող անհրաժեշտ միջոցներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում