Մոլդովայում հոկտեմբերի 20-ին հանրապետության նախագահի ընտրություններում և սահմանադրական հանրապետական հանրաքվեի համար բացվել են 2219 ընտրատեղամասեր, որոնցից 1988-ը երկրի տարածքում, իսկ արտասահմանյան 37 երկրներում 231-ը, որից 3-ը՝ փոստային քվեարկության համար։
Աս մասին նշված է Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Երկրի բոլոր ընտրատեղամասերը սկսել են իրենց աշխատանքը տեղական ժամանակով ժամը 7:00-ին, այդ թվում՝ 30 ընտրատեղամասեր, որոնք կազմակերպվել են ընտրողների համար Դնեստրի ձախ ափին։
Հիմնական ընտրական ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 714 հազար 239 ընտրող։
Արտերկրում ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 21:00 (յուրաքանչյուր երկրի տեղական ժամանակով:
Ըստ ԿԸՀ-ի՝ ժամը 16:00-ին թարմացված տվյալների համաձայն՝ սահմանադրական հանրապետական հանրաքվեի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ընտրություններում իր իրավունքից օգտվել է ավելի քան 1 մլն 143 հազար ընտրող, ինչը կազմում է ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թվի 39,4%-ը։
Համեմատության համար նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 1-ին նախագահական ընտրությունների քվեարկության առաջին փուլում ժամը 16:00-ի սահմաններում քվեարկել է ավելի քան 927 հազար ընտրող կամ ընտրացուցակներում ընդգրկված ընդհանուր թվի մոտ 33%-ը։
Ինչ վերաբերում է սահմանադրական հանրապետական հանրաքվեին մասնակցությանը, ապա մինչև ժամը 15.00-ն ընտրատեղամասեր եկած 1 007 119 ընտրողներից սահմանադրական հանրապետական հանրաքվեին մասնակցել է 907 հազար 594 ընտրող, որը կազմել է 32,11 տոկոս։
Միաժամանակ, ոստիկանության գլխավոր տեսչությունը հաղորդում է ընտրական գործընթացի խախտումների 74 դեպքի մասին:
Մոլդովայի նախագահի պաշտոնին հավակնում է 11 քաղաքական գործիչ, այդ թվում՝ գործող նախագահ Մայա Սանդուն։
Սահմանադրության հանրապետական հանրաքվեի շրջանակներում էլ քվեարկողները պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք աջակցում են սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը միանա Եվրամիությանը։








































