Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերը ներխուժել են Սիրթ և գրավել քաղաքի արևելյան հատվածի ճանապարհները:
Ինչպես հայտնում է BBC-ն` հղում անելով Կատարի «Ահրար» հեռուստաընկերությանը, ապստամբներն այս պահին փորձում են օգտագործել իրենց դիրքերը՝ քաղաքի բնակիչներին տարհանելու համար, քանի դեռ չի սկսվել քաղաքի գրավման բուն գործողությունը:
Այս պահին ապստամբներն ու քադաֆիականները հրթիռակոծում են միմյանց դիրքերը: NATO-ի ռազմաօդային ուժերը քիչ առաջ սկսել են քադաֆիականների դիրքերի ռմբակոծությունը:








































