«Առաջին լրատվականի» ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք , որ երեկ
առավոտյան Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի շրջանակներում այս պահին ձերբակալվել է վեց մարդ:
Նշենք, որ երեկ` օրվա վերջում նշվում էր, որ ձերբակալվածները 13-ն են:
Հիշեցնենք, որ վնասազերծված ավազակային խումբը կասկածվում է վերջերս Երևանում մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ, և հավանական է, որ հանցախմբում կան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ:











































