Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԼՂ խնդրում արտաքին ուժերի միջև մեկ հարցում համաձայնություն կա. Ա. Մարկարով

«Ինչքան էլ իդեալական փաստաթուղթ մշակվի և ներկայացվի, բոլոր դեպքերում այդ փաստաթղթի տակ ստորագրություններ պետք է դնեն ոչ թե համանախագահները, այլ հակամարտության կողմերը: Այս իմաստով խնդիր է երկու կողմերի այսօր դրսևորած պատրաստակամությունն ու վճռականությունը հասնել լուծման»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման ձգձգման հիմքում ավելի շատ ներքի՞ն, թե՞ արտաքին գործոններ են ընկած՝ կարծիք հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետը նկատեց, որ այսօր հիմնական խնդիրն այն է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր փոփոխություններով և նորացված տարբերակներով սեղանի վրա դրված փաստաթղթի շուրջ բանակցություններում կողմերն այդպես էլ չկարողացան հասնել այն տարբերակին, որը կբավարարեր բանակցային հիմնական խաղացողներին, և դրա արդյունքն էլ այն է, որ այսօր դեռևս չկա ոչ մի նոր առաջարկ, որի շուրջ հնարավոր կլիներ շարունակել բանակցային գործընթացը:

Քաղաքագետը նկատեց, որ երկրի ներքին զարգացումները ևս մեծ են բանակցային և ընդհանրապես արտաքին քաղաքական գործընթացների վրա. «Նախընտրական շրջանում արդեն կողմերից և ոչ մեկը, մասնավորապես այն երկիրը, որտեղ նախապատրաստվում են ընտրությունները, չի կարող, ըստ երևույթին, գնալ կտրուկ քայլերի արտաքին ասպարեզում»:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արտաքին ուժերի ազդեցությանը, Մարկարովը նկատեց, որ բանակցություններին մասնակից արտաքին ուժերի մեջ կա որոշակի համաձայնություն, որը վերաբերում է գերխնդրին` Հարավային Կովկասը ազատ պահել տարբեր տեսակի կոնֆլիկտներից. «Բնական է, նրանցից յուրաքանչյուրն այս տարածքում ունի իր սեփական շահերը, որոնք այս կամ այն չափով առնչվում են հակամարտության կողմ երկրների հետ, բայց այս շահերն, ըստ էության, հանգում են այն սկզբունքին, որ արտաքին ուժերը ցանկանում են այս տարածաշրջանը տեսնել կայուն և առանց կոնֆլիկտների, և այս իմաստով նրանց միջև համաձայնություն կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում