Գնահատելով երեկվա հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը և իշխանությունների վրա ճնշումն ուժեղացնելու և հանրահավաքային պայքարին նոր լիցք ու թափ հաղորդելու նրա որոշումը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն արձագանքեց.
«Հակված չեմ մեկնաբանել, բայց տրամաբանական եմ համարում ճնշումը մեծացնելու այդ խնդիրը: Եթե ընդդիմությունն իր մարտավարությունն ու ռազմավարությունն է գծել, բնականաբար նման իրավիճակում շատ տրամաբանական է, որ ճնշումը մեծացնի: Ինչ վերաբերում է սրացումներին՝ ես հակված եմ մտածելու, որ դա երևի թե խիստ սրացումների չի հասնի»:







































