Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և ԵՄ արտաքին քաղաքականության բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության ու պաղեստինյան հարցերը։
Քննարկվել է նաև թուրք-իսրայելական հարաբերությունների հարցը և Կիպրոսի կողմից Միջերկրական ծովում հետախուզական աշխատանքների սկսման շուրջ առաջացած իրավիճակը։