Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը BRICS անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հաստատել է այն դիրքորոշումը, որ Սիրիայում անհրաժեշտ է անհապաղ անցկացնել բարեփոխումներ: Այս մասին այսօր հաղորդել է ՌԴ արտգործնախարարության կայքը: «Քննարկման ժամանակ առաջին տեղում Սիրիայի և նրա շուրջ ստեղծված իրավիճակն է: Հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդհանուր դիրքորոշում ունենալու վճռականությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քննարկման ժամանակ նշվել է, որ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների սաստկացումը կարող է հանգեցնել իշխանությունների հետ ընդդիմության ավելի լուրջ հակամարտության գնալուն: «Իսկ դա ավելի կսրի իրավիճակը երկրի ներսում, կվտանգի տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- նշում են ՌԴ արտգործնախարարությունում: Լավրովը հատուկ շեշտել է, որ բարեփոխումների անցկացումը շատ անհրաժեշտ է, որպեսզի երկրի ներսում իրավիճակը փոխվի: