Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում Թուրքիան սերտորեն համագործակցելու է Իրանի հետ.
«Այդ պայքարում մենք արդեն իսկ համագործակցում ենք հետախուզական ոլորտում։ Թուրքիան այնքան է շարունակելու Հյուսիսային Իրաքի ավիահարվածները, քանի դեռ չի լուծել այնտեղ բազավորված PKK-ի հարցը»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան ու Իրանը հակաահաբեկչական օպերացիա էին անցկացնում Հյուսիսային Իրաքում։ Ընդ որում՝ Իրանը հարվածում էր ցամաքից, իսկ Թուրքիան՝ օդից։
Սակայն PKK-ի դեմ պայքարում թուրք-իրանական այս սերտ համագործակցությանը կարող է վերջ դնել իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության վրա ընկած Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը։











































