Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Հաղթած երկիրն ինչո՞ւ է դուրս մնացել «Դարի պայմանագրից»

ԱՊՀ երկրների գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նրան նվիրել այդ խորագրով բրոշյուրը:

Փաշինյան-Պուտին հանդիպման շոշափելի արդյունքն այն է, որ եկող տարեսկզբից Իրան-Հայաստան սահմանի անցակետում հսկողությունը լիովին անցնում է հայկական կողմին, հայկական սահմանապահ ուժերը կներգրավվեն հայ-իրանական և հայ-թուրքական սահմանի պահպանությանը:

Ըստ էության՝ այդ հարցերը պետք է կարգավորվեին 30 տարի առաջ, երբ մայիսյան հրադադարից հետո քննարկվում էր «Կասպյան ավազանից էներգակիրների արդյունահանման և տարանցման» նախագիծը:

Արտառոց է՝ Հայաստանն ինչո՞ւ և ինչպե՞ս է դուրս մնացել «Դարի պայմանագրից»: Եթե ղարաբաղյան առաջին պատերազմի շուրջ հայկական, հատկապես ստեփանակերտյան միֆոլոգիայից վերացարկվենք, ապա 1993թ. հունիս-սեպտեմբերին ԼՂՀ ՊԲ «կայծակնային երթի» ռազմաքաղաքական նպատակը հասկացվում է Իրանի հետ սահմանին հաստատվելու և ապագա կոմունիկացիաների հարցում որոշումներին ազդելու իմաստով:

Հրադադարից ընդամենը չոր ամիս անց, սակայն, Ադրբեջանը «Դարի պայմանագիր» կնքեց միջազգային կոնսորցիումի հետ, որտեղ «առաջին ջութակը» բրիտանական BP-ն էր: Ըստ էության, Սյունիքում «Խաղաղության խաչմերուկի» հարցը պետք է լուծվեր 1994թվականին՝ Կասպյան ավազանի էներգակիրների տարանցման նախագծին Հայաստանի մասնակցությամբ:

Այս հարցի շուրջ հրապարակային շատ քիչ նյութ կա, ոչ էլ, որքանով դիտարկվում է, որևէ մեկը հետաքրքրվել է, որպեսզի պարզի, թե 1993թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Պաշտպանության բանակն ինչո՞ւ Մարտակերտի շրջանի ամբողջ հարթավայրային գոտին, Մարտունու արևելյան հատվածը թողեց ադրբեջանական օկուպացիայի տակ, փոխարենը գրավեց Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն:

1994թ. մայիսյան հրադադարը հաստատվել է Ռուսաստանի բացառիկ միջնորդությամբ՝ Մոսկվան «իրավիճակի տերն էր»: Բայց մի քանի ամիս անց «Դարի պայմանագրով» Ռուսաստանը Կասպյան ավազանի էներգակիրների արդյունահանման և տարանցման միջազգային կոնսորցիումի նվազագույն մասնաբաժին ունեցող մասնակիցը դարձավ: Ընդ որում՝ նախապատվությունը տրվել էր «Լուկօյլ»-ին, որի սեփականատերն էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է:

Մենք առայսօր չգիտենք՝ Հայաստանն ստացել է Բաքու-Ջեյհան նավթամուղը Սյունիքով անցկացնելու առաջարկություն և մերժե՞լ, թե՞ այդ տարբերակը բացառվել է ի սկզբանե: Մենք չգիտենք նաև, թե Հայաստանը որքանո՞վ է հետաքրքրված եղել «Դարի պայմանագրին» գոնե քաղաքական մասնակցությամբ:

Անցել է երեսուն տարի, ստատուս-քվոն, որ ձևավորվել էր ղարաբաղյան առաջին պատերազմով, 2020թ. նոյեմբերի 10-ի Պուտին-Փաշինյան-Ալիև Հայտարարությամբ ի դերև է եղել: Հայաստանին մնացել է մեկ հնարավորություն՝ Սյունիքի կոմունիկացիոն հնարավորությունները ծառայեցնել ազգային-պետական շահերի սպասարկմանը, դուրս գալ կոնֆրոնտացիոն ռեժիմից, պատկերավոր ասած՝ տարածաշրջանը բացել: Հակառակ դեպքում շահագրգիռ ուժերը կարող են «կոտրել Մեղրիի խցանը»:

Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը նվիրել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին. Երկու շաբաթ հետո Ռուսաստանի նախագահը կհյուրընկալի Սյունիքի կոմունիկացիաներով շահագրգռված բոլոր երկրների առաջնորդներին: Բայց խնդրի հանգուցալուծման գոնե տեսլականը միայն նրանց տիրույթո՞ւմ է: Հաղթած Հայաստանը 1994թ. կարո՞ղ էր «Դարի պայմանագրի» քաղաքական կողմ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում