Այսօր կեսգիշերն անց, ժամը 00:27-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կողմբինատի մոտակայքում այրվում է էլեկտրական սյուն:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են անվադողեր և ռետինե մնացորդներ:
Հրդեհը մեկուսացվել է 01:15-ին, մարվել` 03:35-ին: Այրվել են 100 քմ ռետինե մնացորդներ և 60 անվադող:








































