«Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի առողջական վիճակն անմխիթար է, և որ բժիշկները նրան հույս չեն տալիս: Մամուլը գրեց նաև, որ նրան սրտի հետ ունեցած լուրջ խնդիրներով տեղափոխել են Ֆրանսիա»,- գրում է «ժողովուրդ»-ը:
Երեկ թերթին հաջողվել է կապվել Ֆրանսիայում գտնվող Սաշիկ Սարգսյանի հետ, ով ասել է, որ իր առորջական վիճակն արդեն նորմալ Է, այնտեղ ենթարկվել Է սրտի բարդ վիրահատության և հոկտեմբերի սկզբներին Հայաստանում կլինի:








































