Ճապոնական Willcom ընկերությունը ներկայացրել է WX03A բջջային հեռախոսը, որն աշխարհում ամենափոքրն է: Հեռախոսի չափերն են` 70x32x10.5 միլիմետր, այն կշռում է 33 գրամ:
Ինչպես նշում է Hi-Tech News-ը, հեռախոսով հնարավոր կլինի նույնիսկ էլեկտրոնային նամակներ ուղարկել: Հեռախոսի փոքր չափերը, սակայն, թույլ չեն տվել սարքը հագեցնել տեսախցիկով և մեծ մարտկոցով:
Հեռախոսն առանց լիցքավորման կարող է աշխատել առավելագույնը 12 օր: Հեռախոսի գինը հայտնի չէ:











































