Monday, 08 06 2026
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան

Մենք աբիժնիկ չենք, աբիժնիկն իրենք են, որ նեղացել են էս ժողովրդից. Արամ Սարգսյան

«Ժողովուրդ ջան, անցյալ շաբաթ տոնական շաբաթ էր: Այս իշխանությունները այդ տոնի մեջ իրենց հեռուստատեսությամբ մեզ վրա հոգեբանական գրոհ էին կազմակերպել: Ելույթներ էին թափվում մեր գլխին, շքանշաններ և կոչումներ էին բաժանվում, բոլորին հրավիրում- ցույց էին տալիս, որ իրենք արդար են: Ժողովուրդ ջան, մեղքս եկան, բայց չհավատացրին, որովհետև կեղծ էր այդ ամեն ինչը: Այդ ամնի կուլմինացիան դարձավ Հանրապետության հրապարակում կազմակերպված շքերթը, որտեղ պնդում էին, որ Հայաստանը դու ես, որ Հայաստանը մենք ենք. դա մենք լավ գիտենք, թող բացատրեն Հանրապետության հրապարակ մտնող ռուսական զինվորին:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ շքերթում քայլող զինվորները շատ լավ քայլեցին: Լավ քայլեցին, որովհետև նրանք մեր երեխաներն են, իրենք ամեն ինչ էլ լավ են անում, դա իրենց երեխաները չեն, որովհետև իրենց երեխաները մանուկ հասակից վարում են, չեն քայլում: Ըստ Սարգսյանի՝ զինտեխնիկան ու սպառազինությունը, այո, Ադրբեջանից ավել էր, որովհետև այն մեր ժողովուրդն է գնել. «Ձեր աշխատանքով, ձեր տան ապրուստով: Եթե մեր բարեկամը օտարին չվաճառի դա, միայն մենք կունենանք: Սարգսյանը շնորհավորեց նաև Մատենադարանի նոր մասնաշենքի կապակցությամբ, բայց «Հայլուրն» այնպես ներկայացրեց՝ կարծես Մատենադարանի շինարարության փողը Սերժ Սարգսյանի ծնողներն են ժառանգել նրան: Մատենադարանի գումարները մեր ժողովրդից է գումարվել: Մեսչյանը շատ սիրուն է արել,- տաղանդավոր մարդը տաղանդավոր է մնոմ,- բայց Մատենադարանը մեր բոլորինն է, որ այս իշխանությունները քիչ լափեն այդ գումարները, կարող ենք գրադարաններ էլ կառուցել:

Այնպես որ, ժողովուրդ ջան, ճիշտ ենք անում, որ չենք հավատում այս իշխանություններին: Իշխանություններին մեր մեկնած ձեռքը մերժվեց, ամեն ինչ արեցինք, որ իրենց դարձի բերենք, բայց իրենք դա չհասկացան: Մենք ընդդիմություն ենք, ժողովուրդ ջան, լավին լավ ենք ասում, վատին վատ ենք ասում։ Մենք աբիժնիկ չենք, աբիժնիկն իրենք են, որ նեղացել են էս ժողովրդից»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

«Այն քայլերը, որ մենք պետք է անենք, ես կոչում եմ ճշգրիտ քայլերի հաջորդականություն, որը մենք արդեն սկսել ենք նախորդ հանրահավաքից, երբ առաջին նախագահը հայտարարեց «սկսել ա»»,- ասաց Արամ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում