Թմրանյութերի շրջանառությունը վերահսկող ռուսաստանյան դաշնային ծառայությունում չեն բացառում, որ Ռուսաստանում հանվի գյուղատնտեսական կանեփի աճեցման արգելքը: Ինչպես հաղորդել են Interfax գործակալությանը այդ ծառայությունից, արդյունաբերական նպատակներով կանեփի աճեցման խնդիրը քննարկվելու է առաջիկա օրերին:
Ծառայությունում հավելել են, որ գյուղատնտեսական և թմրանյութ պարունակող կանեփները երկու բացարձակ տարբեր բույսեր են, ինչը հաշվի չի առնվել ԽՍՀՄ իշխանությունների կողմից, և 60-ականներին գյուղատնտեսության առաջատար ոլորտներից մեկն ամբողջությամբ ոչնչացվել է: Արդյունքում այդ ժամանակներից Ռուսաստանը դարձել է արհեստական մանրաթելի, բուսական ձեթի և այլ արժեքավոր հումքի ներկրող, որը ստացվում է կանեփից:











































