Անհրաժեշտ է պայքար տանել հանցավորության ցանկացած նկրտում ունեցողների և հանցագործությունների դեմ: Պետությունն իր ֆունկցիան է կատարում, և փառք Աստծո, որ արդյունավետ ֆունկցիա է իրականացրել նման հանցագործներին վնասազերծելով. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախմբի անդամների թվում բարձրաստիճան պաշտոնյաների որդիների ու ազգականների առկայության փաստը, ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:
Հանցավորության մակարդակն այնքան է բարձրացել, որ տարբերակել՝ պաշտոնյայի՞ կողմից է կատարվում, թե՞ սոցիալապես անապահով անձի կողմից, այլևս անհնար է դարձել:
«Համակարգն այնպիսին է, որ յուրաքանչյուր ոք, անկախ պաշտոնից ու դիրքից, դարձյալ շարունակում է հասարակության հաշվին ավելի շատ ունեցվածքի տեր դառնալ` թեկուզ ապօրինի ճանապարհով»,- նշեց փաստաբանը:
Լուսանկարը` hetq.am-ի









































