Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը` Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով ս.թ. սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Երևանը և Նիցցան 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են։
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:











































