Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ինչ փաստաթուղթ է մշակում Հայաստանը, եւ ինչպես

Հայաստանը մշակում է ազգային անվտանգության նոր ռազմավարություն եւ այդ աշխատանքը իրականացվում է ոչ հրապարակային: Տրամաբանական է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը մշակվում է ոչ հրապարակային: Հազիվ թե գտնվի որեւէ երկիր, որ այդ փաստաթուղթը մշակի հանրայնորեն: Ավելին, այդ փաստաթղթերը անգամ մշակվելուց եւ ընդունվելուց հետո ամբողջությամբ չէ, որ հանրայնացվում են: Համենայն դեպս դա է հուշում տրամաբանությունը: Միաժամանակ, իհարկե տրամաբանական է, որ Հայաստանը մշակում է նոր ռազմավարություն, թեեւ վերջին մշակումը ընդունվել էր ընդամենը 4-5 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից առաջ: Ավելորդ է թերեւս մեկնաբանել, թե ինչու՞ է տրամաբանությունը հուշում նոր ռազմավարություն:

Առանցքային հարցն այն է սակայն, թե Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը որքանով է իրականացվում առավելագույն ներառականությամբ: Խոսքը բնականաբար այն մասին է, որ այդ ներառականությունը պետք է ապահովի անհրաժեշտ գաղտնիությունը: Սակայն, ազգային անվտանգության նոր ռազմավարությունը չպետք է լինի կառավարող ուժի կամ այդ ուժին լոյալ ուժերի փաստաթուղթը, քանի որ այդպիսի փաստաթղթերը մշակվում են ընդհուպ տասնամյակների հաշվարկով: Դա պետք է լինի Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, հետեւաբար այն պետք է ենթադրի նույնիսկ շատ ավելի ընդգրկուն ու խորքային փոխհամաձայնություն, քան Սահմանադրությունը: Վերջին հաշվով, եթե Սահմանադրությունը Հայաստանի ներքին կյանքում փոխհարաբերությունների համակարգն է, ապա ազգային անվտանգության ռազմավարությունը Հայաստանի արտաքին-անվտանգային, ըստ էության համաշխարհային փոխհարաբերությունների համակարգն է:

Այդ տեսանկյունից սակայն առկա է երկու առանցքային խնդիր: Նախ, արդյո՞ք Հայաստանում կա ներքին բավարար ներհասարակական, ներքաղաքական միջավայր, որը նպաստավոր է ազգային անվտանգության առավելագույնս խորքային ու կենսունակ ռազմավարություն մշակելու համար: Եվ երկրորդ, ինչպիսի՞ն կարող է լինել արտաքին եւ անվտանգային հարաբերությունների համակարգ պայմանավորող այդ փաստաթուղթը, եթե այսօր գործնականում մեծ անորոշություն է հենց արտաքին անվտանգային դաշտում: Միեւնույն ժամանակ, չնայած հանգամանքին, որ ազգային անվտանգության ռազմավարությունը ըստ էության պայմանավորելու է Հայաստանի արտաքին-անվտանգային հարաբերությունների համակարգը, այդուհանդերձ դրա արդյունավետության եւ կենսունակության համար հիմքում պետք է լինի այն «ողնաշարը», որի շուրջ պետք է հասարակական համակեցության, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների իմաստով կառուցվի Հայաստանի ներքին կյանքը: Այդ հարցերը Հայաստանը պետք է որոշի այսօր, որպեսզի առավել օպերատիվ, արդյունավետ, ճկուն եւ կոնցեպտուալ լինի արդեն արտաքին բաղադրիչների մշակման գործընթացը: Այդտեղ է, որ Հայաստանի ներքին միջավայրն ավելի շուտ ստեղծում է անվտանգության ռիսկեր, քան թույլ տալիս մշակել դրանց հանդեպ պետականության կոնցեպտուալ պատկերացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում