Sunday, 14 06 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Հայաստանը ցանկանում է հյուրընկալել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի խաղերը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը:

Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով:

Հայաստանի հավաքականը 2025 թվականին կմասնակցի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնին, որը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 12-20-ը: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է միջազգային ֆեդերացիայի ներկայացուցչին ու ներկայացրել վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ կառավարության՝ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությանը:

Հանես Էդերերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ թիմի վերադարձն աշխարհի առաջնություն՝ նշելով, որ գնահատելի է նաև Հայաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու ցանկությունը:

Տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանն ընդգծել է՝ տևական դադարից հետո արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Հայաստանի տափօղակով հոկեյի առաջնությունը, ինչը կարևոր պահանջ է միջազգային ֆեդերացիայի կողմից: Հայաստանի հավաքականը տևական ընդմիջումից հետո ելույթները վերսկսել է այս տարվա փետրվարին անցկացված «Երևանյան գիշերներ» միջազգային մրցաշարում: Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում 4 թիմերի մասնակցությամբ կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակներ է տարել ռուսական «Օլիմպ», «Արևային արջեր» և «Ռոսպրեսա» թիմերի նկատմամբ և ճանաչվել մրցաշարի հաղթող։

«Մեծ ջանքեր գործադրեցինք, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ»,- ասել է Վահրամ Սարգսյանը:

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, «Գազպրոմ Արմենիայի» ոււսումնասպորտային համալիր՝  ծանոթանալու ենթակառուցվածքային պայմաններին:

Աշխարհի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 26-27-ին Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի՝ Հունաստանում կայանալիք կոնգրեսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում