Նախատեսվում է, որ այսօր կամ վաղը Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը` նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը, վերջակետ կդնեն, թե ով ինչ ճանապարհով է գնալու առաջիկա ընտրությունների ժամանակ: Նրանց ելույթները սպասվում են «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, որը վերջինն է համապետական ընտրություններց առաջ:
Interfax գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ խորհրդրանական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության ցուցակը գլխավորելու է վարչապետ Պուտինը, իսկ Մեդվեդևը ցուցակում չի լինելու: Դրանով հերքվել են այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ Մեդվեդևը պատրաստվում էր անդամագրվել այդ կուսակցությանը:











































