Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավն այլեւս որոշել է չլռել, նրանք որոշել են վերցնել իրենց նետված ձեռնոցը եւ պատրաստ են ցանկացած գրոհի։ Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի լուծարումից հետո արցախցի պաշտոնյաներ գոյություն չունեն, որ դեռ մի բան էլ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստեր հրավիրեն։

Անգամ ասաց, որ Արցախի ներկայացուցչության կարգավիճակն է պետք փոխել, այսինքն` խլել արցախցիներից: ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը ՔՊ-ն նշանավորեց հակաարցախյան այլ հայտարարություններով եւս:

Մեր տեղեկություններով՝ նախօրեին ողջ օրն Արցախի քաղաքական գործիչները քննարկել են՝ ինչ արժանի հակահարված տալ, եւ համակարծիք են եղել, որ այսուհետ ՀՀ բարձր մակարդակով արված բոլոր նմանատիպ հայտարարություններին համարժեք պատասխան պետք է տալ, քանի որ իրենց լռությունն ընկալվում է որպես համաձայնության նշան։

Սկզբում քննարկել են չորս ֆրակցիաների անունից հայտարարության տեքստի տարբերակը, սակայն եկել են ընդհանուր հայտարարի, որ ԱԺ նախագահին Արցախի իր պաշտոնակիցը պետք է պատասխանի։ Պատմեցին, որ մի փոքր դժվար է եղել Սամվել Բաբայանի կուսակից, Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին համոզելը, այդուհանդերձ, ստացվել է։

«ԱՀ ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել՝ անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,- նշված է Բաղունցի հայտարարության մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում