Wednesday, 15 07 2026
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Փաշինյանը, կարծես, գլխավոր խոչընդոտը չբացահայտեց

«Երեւանյան երկխոսություն» միջազգային գիտաժողովին ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որքանով դիտարկվում է, առաջին անգամ անդրադարձավ Ադրբեջանի սահմաանդրությամբ Հայաստանի նկտամամբ տարածքային պահանջների «գաղտնագրման» հարցին:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանը բանակցություններում այդ խնդիրը քննարկման չի բերում, որպեսզի գործընթացը չխաթարվի, բայց եւ բացահայտեց, որ պայմանագրի նախագծում համաձայնեցված է իրավական դրույթ, ըստ որի կողմերը չեն կարող հղում անել իրենց ազգային օրենսդրությանը՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ միջազգային պայմանագիրը գերակա է ազգային օրենսդրության նկատմամբ, եւ եթե տարընթերցում է առաջանում, ապա գործում են պայմանագրի նորմերը:

Բայց խնդիրն այն է, որ միջազգային պայմանագիրը իր հերթին չի կարող հակասել երկրի սահմանադրությանը: Որեւէ կառավարություն կամ երկրի նախագահ չի կարող ստորագրած պայմանագիրը ներկայացնել խորհրդարանի վավերացման, եթե առկա չէ Սահմանադրական դատարանի եզրակացություն առ այն, որ իրավական ակտը չի հակասում երկրի հիմնական օրենքին:

Այս առումով Փաշինյանը, կարծես, հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր խոչընդոտը չբացահայտեց: Սահմանադրական ակտի եւ ԱԴՀ հռչակման միջեւ իրավահաջորդայնության «արգելանքը» քաղաքական կամքի առկայության դեպքում հաղթահարելի է, բայց Ադրբեջանի անկախ պետականության Բաքվի կոնցեպցիան, ամենայն հավանականությամբ, շատ ավելի վտանգավոր է, քան թվում է:

Բանն այն է, որ պետական անկախության սահմանադրական ակտում առկա է այսպիսի ձեւակերպում. «Ռուսաստանը 1806-1828 թվականներին օկուպացրել է Ադրբեջանը»: Խոսքը ռուս-պարսկական պատերազմի մասին է, որի հետեւանքով Պարսկաստանը կորցրել է Ղարաբաղի, Գյանջայի, Ղուբայի, Բաքվի, մասամբ՝ Թալիշստանի, Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները:

Ադրբեջանի գործող սահմանադրության իմաստով այդ բոլոր տարածքներն «օկուպացված Ադրբեջան» են:

Անկախություն հռչակել որպես նախկինում գոյություն ունեցած պետության իրավահաջորդ, բայց ընդունել խորհրդային շրջանի տարածքը եւ սահմանները՝ նախադեպ կա: Մերձբալթյան երեք երկրները, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, հռչակվել են որպես 1919-1940 թվականներին Ազգերի լիգայի անդամ հանդիսացած պետությունների իրավահաջորդներ, բայց ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են նախկին խորհրդային սահմաններում:

Ադրբեջանը իր սահմանադրությամբ ԱԴՀ իրավահաջորդության զուտ «սիմվոլիկ» նշանակությունը կարող է «հիմնավորել» այդ նախադեպով: Սակայն 1806-1828 թվականներին «օկուպացված Ադրբեջանի» կոնցեպցիան փոխելու՞ է: Ընդ որում, Բաքվի այդ աշխարհաքաղաքական նշանակության կոնցեպտը եւ Հայաստանի պետականության մասին Ռուսաստանի պաշտոնական տեսակետը գրեթե ունիսոն են:

Ըստ էության, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Իրանի կոշտ դիրքորոշման արմատական շարժառիթն էլ, ամենայն հավանականությամբ, դա է: Փաշինյանն այս խնդիրը «պահուստային» է համարում՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում