Tuesday, 23 06 2026
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր

Նիկոլ Փաշինյանը նո՞ր է ակնկալում բացատրություններ

Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Ես ակնկալում եմ բացատրություններ։ Մեզ հստակ ծրագիր է պետք, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու և լուծելու շատ արագ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միայն թե այդքան էլ պարզ չէ, թե վարչապետն ու՞մ համար է դա հայտարարել: Ո՞վ պետք է լուծի խնդիրը: Օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գագերին Բաղրամյանը, ով ի դեպ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն է եւ այդ պաշտոնում խորհրդարանի քվեարկությամբ ընտրվել է 2019 թվականին, եւ վերընտրվել՝ 2024-ին, հայտարարել է, որ Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում հաճախակի հոսանքազրկումների պատճառը Երեւանի ՀԷԿ-1-ում տեղի ունեցած վթարն է:

Ըստ նրա, խնդիրը առաջիկայում կկարգավորվի, իսկ շաբաթներ շարունակվող վիճակը ձգվել է, որովհետեւ նորոգման համար անհրաժեշքտ սարքավորումներով բեռնատարները եղել են Լարսի խցանման մեջ, հիմա արդեն հասել են Հայաստան: Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում չի՞ հետաքրքրվել ՀԾԿ նախագահից, որեւէ ձեւաչափով, թե ի՞նչն է հոսանքի հաճախակի անջատումների պատճառը, որ այժմ հանրայնորեն դնում է էներգետիկ առումով վատ վիճակը խորանալու հարցը: Հայաստանի քաղաքացիները արդեն ամիսներ է, ինչ ահազանգում են հոսանքի հաճախակի անջատումների մասին, բայց փաստորեն ստացվում է, որ կառավարությունն ու խորհրդարանը այս ամիսների ընթացքում որեւէ պատշաճ արձագանք չեն ցուցաբերում այդ ահազանգերին, որեւէ կերպ չեն փորձում բացատրություն պահանջել համապատասխան կառույցներից, լինի դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ որն ըստ էության պարտավոր էր հենց սկզբից եւ պարբերաբար համապարփակ ու լայնորեն հասանելի տեղեկատվություն ու պարզաբանումներ տրամադրել հանրությանը, թե բաշխիչ էլցանցեր:

Խնդիրն այնքան հին է արդեն, որ վարչապետը ոչ թե պետք է հարց տար, այլ ունենար պատասխաններ, թե ինչ է պետք անել իրավիճակը արագ շտկելու, ընդ որում՝ համակարգայնորեն շտկելու համար, որպեսզի այլեւս չլինեն այդպիսի խնդիրներ: Եթե իհարկե խորքային առումով խնդիրը բոլորովին այլ դաշտում չէ: Մասնավորապես, ստեղծել էներգետիկ ճգնաժամի «մթնոլորտ», որում կլուծվեն արդեն կարեւորագույն այդ ոլորտում ռեսուրսների եւ սեփականության վերաբաշխման հարցեր: Համենայն դեպս, հանրությունը կամ գործ ունի այդ տարբերակի, կամ պարզապես կառավարման խիստ անարդյունավետության եւ անպատասխանատվության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում