Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ֆինանսավորվել են այստեղ բնակվող արցախցիների բիզնես գաղափարներ։Ինչպես տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառում արցախցիների մասնակցությամբ շուրջ 3 ամիս տևած ինքնաբաղվածության դասընթացներն արդեն ավարտվել են: Դրանք իրականացվել են ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։Դասընթացները հաջողությամբ ավարտած 11 մասնակիցներ հանձնաժողովի դատին են ներկայացրել իրենց բիզնես գաղափարները: «Հանձնաժողովը կազմված էր ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աշխատակիցներից, դասընթացավարից, իսկ որպես դիտորդ ողջ ընթացքին հետևել են խմբերից առաջադրված մասնակիցներն ու համայնքապետարանի ներկայացուցիչը։Ներկայացված 11 բիզնես պլանից 10-ը կֆինանսավորի Կլոր սեղան հիմնադրամը։ Ֆինանսավորված գաղափարները վերաբերվում են մեղվաբուծությանը, լորաբուծությանը, խոզաբուծությանը, հացի արտադրությանը, գինեգործությանը, ավտոտեխսպասարկմանը, երկաթագործության արհեստանոցների ստեղծմանն ու ընդլայնմանը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։







































