Իրանական SNN լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի Գոլեստան նահանգի պահակազորի գլխավոր հրամանատար Մուհամադ Հուսեյն Բաբային մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Լիբանանի 33-օրյա պատերազմի օրերին «Հիզբոլլահի» դիմադրողական խմբերը իրենց աշխատանքները սկսեցին և արդեն տարածաշրջանում տեղի ունեցած իսլամական արթնությամբ, այդ խմբերը ծավալեցին իրենց գործունեության դաշտը: Այդ խմբերը Աստծո անսահման ուժի ու զորության ճամփով են ընթանում, և հաղթանակը հաստատ նրանցն է»։
Ավելացնենք, որ առաջին անգամ է, երբ Իրանի պահակազորի բարձրաստիճան հրամանատարը հայտարարում է, թե «Հիզբոլլահի» ջոկատները գործում են բոլոր երկրներում:









































