Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 3-ի ժամը 15։02-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնավան գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկի ետնամասում այրվում է կուտակած անասնակեր։Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է մոտ 220 հակ անասնակեր:









































