Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Պայմանագրային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածոտնի մարզի բնակիչ

2024թ․ օգոստոսի 28-ին` երեկոյան, ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակիչ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մի կողմից գյուղի մի քանի երիտասարդներ, մյուս կողմից՝ ինքնությունները դեռևս չբացահայտված մի խումբ անձինք,  փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում դանակով հարվածներ է ստացել Այգեձոր բնակավայրի վերոնշյալ 19-ամյա բնակիչը։

 Հաշվի առնելով, որ միջադեպի մասնակից անձանցից մի քանիսը, այդ թվում՝ 19—այմա երիտասարդը, պայմանագրային զինծառայողներ են, օգոստոսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է 19-ամյա երիտասարդին ծակած-կտրած մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով Արագածոտնի  մարզի Ապարան համայնքից է:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, նշված միջադեպի ընթացքում խմբի կազմում, ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել այլ  անձանց մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև,  տաբատի  գրպանից հանած դանակով, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Այգեձոր բնակավայրի 19-ամյա բնակչին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։

Օգոստոսի 30-ին մեղադրյալը ձերբակալվել է և ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը  կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում