Տեղեկություններն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դիմել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխին՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին, իրականությանը չի համապատասխանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ուլզիբայարին Զոլբայարը։
«Եկեք հերքենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները: Տեղեկությունը, որ ՄՔԴ-ն Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակում հայտարարություններ ու կոչեր է փոխանցել՝ կապված սեպտեմբերի 3-ին ՌԴ ղեկավարի՝ մեր երկիր կատարելիք այցի վերաբերյալ, սուտ է և փաստերի խեղաթյուրում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկատվություն», – պաշտոնյայի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։









































