Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ:Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-նորվեգական քաղաքական երկխոսությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը և այդ նպատակով հստակ ծրագրերի իրականացմանը։Ըստ աղբյուրի՝ Վահան Կոստանյանը Էյվին Վադ Պետերսոնին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին։











































