Սեպտեմբերի 22-ին ամերիկյան բորսաները եվրոպական շուկաներում արձանագրված փլուզումից հետո նույնպես զգալիորեն նվազեցին: Ամերիկյան Dow Jones ինդեքսն արձանագրեց 3.51% անկում` կանգնելով 10,733.83 նիշի վրա: S&P 500 ինդեքսը նվազեց 3.17%-ով` հասնելով 1,129.77 նիշին, NASDAQ-ը` 3.25% և 2,455.67 նիշ:
Ավելի վաղ զգալի անկում էին արձանագրել ասիական և եվրոպական շուկաները, որտեղ տեղական ինդեքսները նվազել էին 4-5%-ով: Ասիական բորսաներում անկումն այսօր շարունակվել է միջինը 2%-ով: