Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 24-ին կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։ Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները: Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով: Դասընթացին մասնակցել ու շնորհակալագրով ու հուշանվերով պարգևատրվել է նաև «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Հայկ Հարությունյանը։






































