Thursday, 02 07 2026
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Ինչպես է կապվելու Պուտինը Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Պուտինը Բաքվում հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունից եւ Ադրբեջան այցից հետո կկապվի եւ արդյունքի մասին կհայտնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ալիեւի հետ հանդիպանը խոսելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին, Պուտինը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, այդուհանդերձ պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է դարձնում մասնակցությունը ռեգիոնում ծավալվող գործընթացներին:

Պուտինը հայտնել է, թե Ռուսաստանն ուրախ կլիներ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերի կարգավորմանն ու խաղաղությանը, եթե իհարկե կողմերը տեսնեն դրա անհրաժեշտությունը: ՌԴ նախագահի ակնարկը թերեւս այն է, որ, չնայած ուկրաինական ուղղությամբ խնդիրներին, Ռուսաստանը իր համար կեսնական է դիտում նաեւ Հարավային Կովկասը եւ ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցողը չի նվազեցնի «պատմական» հետաքրքրությունը Կովկասի հանդեպ: Արդյո՞ք սա ակնարկ էր Ալիեւին, որ նա չփորձի օգտվել Կուրսկի մարզում առաջացած իրավիճակից եւ Կովկասում անել քայլեր, թե՞ ակնարկ է Արեւմուտքին, միարժեք ասելն իհարկե բարդ է:

Սակայն, թերեւս փաստ է, որ Պուտինի հայտարարության գլխավոր հաղորդագրությունն այն է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի համար ոչ միայն չի նվազեցնում Կովկասի նշանակությունը, այլ առաջացնում է «ներգրավվածության անհրաժեշտություն»: Այստեղ իհարկե ստույգ գնահատականի համար, թե Մոսկվան ինչպես է պատկերացնում այդ ներգրավվածությունը, պետք է տիրապետել Ալիեւի հետ Պուտինի բանակցության դետալներին: Պուտինը հայտարարում է, որ դրանց մասին կպատմի Նիկոլ Փաշինյանին:

Նախ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է պատմելու՝ հեռախոսո՞վ, թե՞ նախատեսվում է որեւէ վիզուալ հանդիպում: Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել բավականին մոտ ապագայում շփման մասին, այլապես հազիվ թե Բաքու այցի մանրամասները Պուտինը Փաշինյանին հայտնի շաբաթներ անց: Այստեղ «ինտրիգն» այն է, թե այդ մանրամասներն ի՞նչ առաջարկ են պարունակելու: Պուտինը խոսել է սահմանազատման եւ սահմանագծման մասին, ճանապարհների ապաշրջափակման մասին, խաղաղության պայմանագրի մասին, բայց սրանք ընդհանուր գնահատականներ են եւ պետք է հասկանալ, թե արդյո՞ք Մոսկվան ունի կոնկրետ առաջարկ, որն առաջինը քննարկել է Ալիեւի հետ: Եվ արդյոք այն, որ առաջարկն առաջինը քննարկվել է Ալիեւի հետ, ենթադրում է, որ դրանում կան «նորարարություններ», որոնք տարբեր են Բաքվի՝ մինչ այժմ եղած մոտեցումներից, ու ըստ այդմ ենթադրում են համաձայնեցում Ադրբեջանի հետ, որից հետո էլ՝ ներկայացում Հայաստանին:

Իհարկե հնարավոր է անել տարբեր մտավարժանքներ, իրավիճակի բարդ ու խրթին բնույթն ու միջազգային իրադրությունը տալիս են դրա մեծ դաշտ: Բաքու Պուտինի այցը թույլ է տալիս մտածել, որ Մոսկվան փորձում է ստանձնել նախաձեռնություն, սակայն միարժեք չէ՝ պրոցեսը այսպես ասած սառեցնելու՞ միտումով՝ իր համար առավել կարեւոր ու ռազմավարական դիտարկվող Հյուսիս-հարավ նախագիծն առաջ մղելու համար, թե՞ հակառակը՝ այդ նախագծի հարցում Բաքվից համաձայնություններ ստանալու դիմաց Հայաստան-Ադրբեջան գործընթացը առաջ մղելու միտումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում