Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Ադրբեջանը Պուտինին դիմավորում է սպառնալով Իրանի՞ն

Ադրբեջանում անցկացվել են ՀՕՊ մարտավարական հատուկ վարժանքներ, որոնց ընթացքում մարտական պատրաստության են բերվել ռուսական արտադրության C 300 հակաօդային պաշտպանության համակարգերը, փորձարկվել է ռազմավարական օբյեկտների պաշտպանություն ու հակառակորդի արձակած հրթիռների խոցում: Բաքվի հակաօդային պաշտպանության այդ վարժանքը նախորդում է ՌԴ նախագահ Պուտինի պետական այցին, եւ հաջորդում է Իրանում տեղի ունեցած ռազմածովային զորավարժությանը, որ օրերս եղել է Կասպից ծոցում՝ Ադրբեջանին սահմանակից ջրերում:

Իրանի այդ ռազմածովային զորավարժության ընթացքում փորձարկվել են նավատորմի պաշտպանական կարողությունները, ինչպես նաեւ թիրախներ խոցելու հնարավորությունները: Ինչպես արդեն իսկ այդ առիթով ուշադրություն է հրավիրել, Ադրբեջանին սահմանակից նավատորմի զորավարժության անցկացումը հատկանշական է մի տեղեկության ֆոնին, որ տարածել էր բրիտանական հեղինակավոր Տելեգրաֆ պարբերականը:

Պարբերականը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշկիանը ՀԱՄԱՍ—ի առաջնորդի Թեհրանում կատարված սպանության պատասխանի տարբերակի հարցում կողմնակից է ոչ թե Իսրայելին հարվածելուն, այլ ռեգիոնի այլ երկրներում իսրայելական հենակետերի, այդ թվում եւ Ադրբեջանում: Բաքուն իր մամուլի միջոցով ակնկալիք էր հայտնում, որ Թեհրանը կհերքի այդ տեղեկությունը, սակայն Թեհրանից ոչ միայն չի եղել հերքում, այլ եղավ Կասպիցում՝ Ադրբեջանի սահմանակից հատվածում իրանական նավատորմի զորավարժություն:

Թեհրանը դրանով թերեւս ցույց տվեց, որ առնվազն դիտարկում է բրիտանական պարբերականի ներկայացրած տարբերակը: Ահա այդ ֆոնին է ուշագրավ, որ Ադրբեջանն էլ օրեր անց իրականացնում է հակաօդային պաշտպանության զորավարժություն, գործի դնելով ռուսական C 300-ները: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ դա տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի Բաքու այցի նախօրեին: Ադրբեջանը դրանից ոգեւորվա՞ծ է ՀՕՊ «ճոճում» Իրանի դեմ, թե՞ ակնկալում է, որ Պուտինը կարող է Բաքվի դեմ «ճոճել» Կասպիցում Իրանի զորավարժությունը, ըստ այդմ փորձում է Պուտինի այցից առաջ ցույց տալ, որ հեշտ տեղի տվողը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում