Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Վաշինգտոնի հայացքը Մինսկի խմբի համանախագահության ապագային

Միացյալ Նահանգների պետքարտուղարոււթյունը պատասխանելով Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը՝ Մինսկի խմբի համանախագահության ապագայի շուրջ  ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ, հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Երեւանի ու Բաքվի հետ աշխատել ցանկացած ձեւաչափում, որի վերաբերյալ կհամաձայնեն նրանք: Բաքուն Երեւանին առաջարկում է «համաձայնել» խմբի լուծարմանը մտքին եւ համատեղ խնդրանքով դիմել ԵԱՀԿ-ին: Երեւանն օրերս հայտարարեց, որ այդ հարցը կապում է խաղաղության պայմանագրի հետ: Ստացվում է, որ, եթե Երեւանը չի միանում Բաքվի «առաջարկին», ապա Մինսկի խմբի համանախագահությունը շարունակում է դե յուրե գոյությունը, թեեւ դե ֆակտո չի աշխատում արդեն մի քանի տարի:

Ընդ որում, խումբը գործնականում չի աշխատում գուցե նույնիսկ տասնամյակ, թեեւ թվում է, որ աշխատանքը ընդհատվել է 2022 թվականին՝ ուկրաինական պատերազմի հետեւանքով: Եթե դիտարկենք այն, որ Մինսկի խմբի համանախագահությունը դե ֆակտո ապահովելու էր խաղաղ գործընթաց, այսինքն՝ Կովկասի կայունություն, ապա պարզ է, որ այդ առաքելությունը խումբը, համանախագահությունը տապալել է դեռեւս 2013-14 թվականներից, երբ Ադրբեջանը գործընթաց բերեց ակնառու ռազմական բաղադրիչ: Այլ կերպ ասած, բերեց ուժի բաղադրիչը եւ սկսեց կիրառել այն անարգել:

Սա էական հանգամանք է, երբ դիտարկում ենք Մինսկի խմբի համանախագահության ապագայի հարցը: Երբ համանախագահ որեւէ երկիր հայտարարում է, որ կընդունի այն որոշումը, ինչը կայացնեն Երեւանն ու Բաքուն՝ աշխատանքային ձեւաչափի վերաբերյալ, ապա մեծ հաշվով այստեղ նշմարվում են Բաքվի ուժային քաղաքականության լեգիտիմացման ռիսկեր: Որովհետեւ, Ադրբեջանը հարցը դնում է այնպես, որ ակնառու է շանտաժի տարրը: Բաքուն հայտարարում է, որ, եթե Երեւանը չմիանա խմբի լուծարման առաջարկին, ուրեմն տարածքային հավակնություն ունի Ադրբեջանի հանդեպ: Սա նենգափոխում է եւ շանտաժ, որովհետեւ Բաքուն ինքը ընդունել է Մինսկի խմբի մանդատն ու բանակցել դրա շրջանակում: Հետեւաբար, այդ մանդատի հանդեպ աշխատանքային հարաբերությունը չի կարող ենթադրել Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ կամ հավակնություն:

Ուրեմն ինչու՞ է Ադրբեջանը դնում հարցն այդ շեշտադրումով: Որպեսզի ստեղծի ուժի կիրառման նախադրյալ: Կկիրառի, թե ոչ, սա հարցի մյուս մասն է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը ստեղծում է այդ նախադրյալը: Հետեւաբար, թողնել այդ հարցի առնչությամբ Երեւանին ու Բաքվին «իրար հետ որոշելու», նշանակելու է թողնել, որ Բաքուն շանտաժի ուժով Երեւանին բերի Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու իր առաջարկին: Մինչդեռ, համանախագահության թեկուզ դե յուրե գոյությունը մի կատեգորիա է, որը բաց է պահում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի պատասխանատվության հանգամանքը: Այդ հանգամանքը փակելու համար է, որ Բաքուն փորձում է հասնել խումբն ու համանախագահությունը փակելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում