Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 20-ին Անկարայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, որը Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մասնաճյուղերից է։
Անկարայի ահաբեկչությանը զոհ է գնացել 3 և վիրավորվել 34 մարդ։
Չի բացառվում, որ Անկարայի պայթյունի միջոցով քուրդ զինյալները հույս ունեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի անկախության հարցի քննարկումից առաջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Թուրքիայի քրդերի խնդիրների վրա։
Հիշեցնենք, որ ահաբեկչության դեմ պայքարը եղել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նյույորքյան 1.5 ժամանոց հանդիպմանը քննարկված հիմնական հարցերից մեկը։








































