Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ո՞րն է Բաքվի նոր սադրիչ ապատեղեկատվության նպատակը

Ադրբեջանը երկրորդ անգամ հայտնում է, թե իբր Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա: Նախ Բաքուն այդ մասին հայտարարել էր նախօրեին երեկոյան, ինչը հերքել էր Հայաստանի ՊՆ-ն, հայտնելով, որ դա ապատեղեկատվություն է:

Սակայն, առավոտյան Ադրբեջանը դարձյալ տարածել է տեղեկություն, թե հայկական ուժերը գիշերը 3.20-ի սահմանում իբր դարձյալ կրակել են Նախիջեւանի դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի տեղեկատվական այդ ձեռագիրը բոլորովին նոր չէ, եւ մշտապես հարցն այն է, թե ինչն է լինում դրա նպատակը, ի՞նչ նպատակով է Բաքուն դիմում հրադադարի խախտման ապատեղեկատվության, ի՞նչ հարց  փորձում լուծել Ադրբեջանը որեւէ անգամ, երբ ձեռնմուխ է լինում հրադադարի խախտման մասին ապատեղեկատվության: Հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, Հայաստանը հերթական անգամ հիշեցրել է հրադադարի խախտման համատեղ քննական մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը, որն արդեն ամիսներ է, ինչ բարձրաձայնել է Երեւանը սակայն որեւէ կերպ չի արձագանքել Բաքուն:

Ադրբեջանի համար այդ մեխանիզմը ձեռնտու չէ հենց այն պատճառով, որ հրադադարի խախտման մասին ապատեղեկատվական ալիքները Բաքուն ծավալում է ոչ «հենց այնպես», այլ շատ կոնկրետ քաղաքական նպատակներով: Եթե ձեւավորվի քննության համատեղ մեխանիզմ, ապա բնականաբար դա կբարդացնի հրադադարի խախտման հանգամանքները քաղաքական նպատակներով օգտագործելը, էապես նվազեցնելով սահմանային իրավիճակի ռազմա-քաղաքական սադրանքի «ներուժը»: Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի առաջարկը ստանա միջազգային աջակցություն:

Իհարկե ունենալ պատրանք, թե միջազգային աջակցության պարագայում Ադրբեջանը հեշտությամբ կընդունի այն, կամ կընդունի ընդհանրապես, կլինի շատ միամիտ: Սակայն, այդուհանդերձ, սահմանային իրավիճակը սադրանքի նպատակի ծառայեցնելու Ադրբեջանի հնարավորությունների «գործակիցը» զգալի կնվազի, եթե Հայաստանի առաջարկը՝ հետաքննության համատեղ մեխանիզմի վերաբերյալ, արժանանա միջազգային քաղաքական առարկայական խրախուսանքի: Հավասարության նշանով արձագանքները կամ հավասարության նշանով լռությունը աշխատում են հօգուտ այն կողմի, ում համար հրադադարի խախտման հանգամանքը քաղաքական սադրանքի, շանտաժի ռեսուրս է: Իսկ դա ռեսուրս է այն կողմի համար, որն ունի ուժային գերակշռություն եւ այդ գերակշռության միջոցով փորձում է թե քաղաքական, թե հոգեբանական ճնշման տակ պահել Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում