Բրիտանացի գիտնականների նոր հայտնագործության շնորհիվ կանայք այսուհետ կազատվեն դեմքի խնամքի միջոցներից: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, գիտնականները ստեղծել են մի հաբ, որն օգտագործելու դեպքում կանայք կազատվեն կնճիռներից:
Պարբերականը նշում է, որ սա առաջին հաբն է, որը կարող է ապահովել կնճռների զգալի անհետացում: Այն արդեն փորձարկել են 480 կանայք: Արդյունքում, ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նրանց կնճիռները պակասել են մոտ 30%-ով:
Հաբը պարունակում է C և E վիտամիններ, իզոֆլավոն և լիկոպին: Գիտնականների կարծիքով՝ դրանք ազդում են մաշկի ծերության վրա, քանի որ ավելացնում են էսթրոգենի և կոլլագենի քանակը, ինչը տարիքի մեծացմանը զուգահեռ ավելի քիչ է արտադրվում մարդկանց մաշկի մեջ` առաջացնելով կնճիռներ: