Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

Սամվել Բաբայանը սկսել է պատրաստվել հայաստանյան ընտրություններին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանում ապաստանած արցախցի քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տրամադրություններ են տիրում: Մասնավորապես, «Միասնական հայրենիք» Արցախի խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը լրջորեն է տրամադրված հայաստանյան առաջիկա նախընտրական գործընթացների հետ կապված: Նա հանդիպումներ է նախաձեռնում քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ձեւավորել արցախցիների դաշինք եւ միասնական ճակատով մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնեն իրենց խնդիրները՝ թե սոցիալական, թե Արցախ վերադարձի հետ կապված։ Մենք տեղեկացանք, որ վերջերս մի քանի նման հանդիպում է եղել:

Վերջին հանդիպմանը, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Բաբայանը բացել է խաղաքարտերը գործընկերների առաջ, ասելով, որ ինքն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, բայց կնախընտրի մեկ միասնական ճակատով մասնակցելը։ Գործընկերներն առանձնապես չեն խանդավառվել այդ առաջարկից, մատնանշել են ռիսկերն ու վտանգները: Մասնավորապես այն, որ սովորաբար իրենք են դժգոհում, որ Հայաստանում խտրական տարանջատում կա` արցախցիներ-հայաստանցիներ մասով, հիմա եթե գնան այդ ճանապարհով, ներքին թշնամանքն ավելի են խորացնելու։ Բացի այդ՝ հիշեցրել են, որ Հայաստան բռնի տեղափոխված արցախցիների զգալի մասը չունի Հայաստանի քաղաքացիություն, ուստի՝ ընտրության իրավունք, ինչն արդեն կանխորոշում է գործընթացի ձախողումը։

ԱՀ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չեն համաձայնել Բաբայանի հետ նաեւ այն հարցում, թե արցախցիների ու Արցախի խնդրով զբաղվողներ չկան, վկայակոչել են խորհրդանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որոնց հետ հատկապես վերջին շրջանում աշխատանքային համագործակցության նոր ֆորմատով քննարկում ու պետական կառավարման մարմիններին են հասցեագրում իրենց խնդիրները։

Սամվել Բաբայանը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ ձեւավորել նոր մարմին, որով կփորձեն հայաստանյան իշխանությունների հետ համագործակցել: Իհարկե, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի` համագործակցություն ասելով, բայց ներկաները հասկացել են, որ հենց ինքն է ուզում ղեկավարել այդ մարմինը՝ դառնալով արցախցիների փաստացի ղեկավար: Այս առաջարկն էլ չի ընդունվել, նրան հիշեցրել են, որ Արցախը պետական ինստիտուտներ ունի, նոր մարմնի ձեւավորումը կնշանակի դրանց լուծարում, իսկ դա հենց իշխանությունների ուզածն է։

Ի դեպ, հանդիպման ողջ ընթացքում Բաբայանը վստահեցրել է, որ տեւական ժամանակ է չի շփվում հայաստանյան իշխանությունների հետ, սակայն նրա խոսքերին ներկաները չեն հավատացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում