Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի է մահացել։
Պարզաբանման համար Radar Armenia-ն դիմեց ՆԳՆ, որտեղից հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։








































