Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Նուբարաշենի աղբավայրը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհի բռնկման առաջին օրվանից Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը, ինչպես նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը, համատեղ ուժերով Նուբարաշենի աղբավայրում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։







































