«Իրանը հրթիռներ ու անօդաչու սարքեր է պատրաստել, ինչպես դա արեց ապրիլին Իսրայելի վրա հարձակումից առաջ»,- գրում է The Times of Israel-ը։
իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը նշում է, որ իսրայելցի պաշտոնյաներն ընդգծել են, որ ոչ Իսրայելը, ոչ ԱՄՆ-ը չեն կարող կանխատեսել Իրանի կողմից պատասխան հարձակման ճշգրիտ ժամանակը։
Հիշեցնենք՝ ապրիլի 13-14-ը Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից։








































