Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Հայաստանում հունվար-հունիսին շինարարության ծավալը 15.7 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը

Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին շինարարության ծավալները 15.7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է 202 մլրդ 15.5 մլն դրամի շինաշխատանք: Հունիսին իրականացվել է 51 մլրդ 339.7 մլն դրամի շինարարություն, որի ծավալը 18 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշը:Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության 47.3 տոկոսը կատարվել է կազմակերպությունների միջոցներով և գնահատվում է 95 մլրդ 611 մլն դրամ:

Ծավալը 6.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:Հունիսին կազմակերպությունների միջոցներով իրականացվել է շինարարության 49.5 տոկոսը՝ 25 մլրդ 428 մլն դրամի: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 12.9 տոկոս է:2024 թվականի առաջին կիսամյակում պետական միջոցներով իրականացվել է շինարարության 21.1 տոկոսը՝ 42 մլրդ 570.9 մլն դրամի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 58.8 տոկոս է: Հունիսին՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճը 22.6 տոկոս է: Այս տարվա ամառվա առաջին ամսին պետական միջոցներով իրականացված շինարարության ծավալը կազմում է ընդհանուրի 25.6 տոկոսը և գնահատվում է 13 մլրդ 136.2 մլն դրամ:

Զգալի է նաև բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը, որն այս տարվա հունվար-հունիսին կազմել է ընդհանուրի 27 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58.2 տոկոսով: Աշխատանքների ծավալը գնահատվում է 54 մլրդ 578.2 մլն դրամ, որից 10 մլրդ 668.6 մլն դրամի շինարարությունը կատարվել է հունիսին: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 57.5 տոկոսով:Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության 3.8 տոկոսն իրականացվել է համայնքների (7 մլրդ 662.9 մլն դրամի), իսկ 0.8 տոկոսը՝ մարդասիրական օգնության միջոցներով (1 մլրդ 592.5 մլն դրամի):        

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում