Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան PBS հեռուստաալիքին, որում անդրադարձել է Իսրայելի խնդրին.
«Պաղեստինը բանտ է, այնտեղ անհնար է անգամ մեկ արկղ լոլիկ ներկրել՝ առանց իսրայելցիների համաձայնության։ Ո՞ւր է մարդկությունը, որտե՞ղ է աշխարհը։ Ինչո՞ւ այդ մարդիկ անհրաժեշտ օգնություն չեն ստանում։
Իսրայելը տնտեսական ու ռազմական առումով զորեղ երկիր է։ Նա չի ցանկանում Պաղեստինի ձեռքին զենք տեսնել, և դա այն դեպքում, երբ նրա տրամադրության տակ առկա է ատոմային զենք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Իսրայելը պետություն է, ապա Պաղեստինը նույնպես պետություն է։









































