Ռուսաստանի քաղաքացիների կեսից ավելի կարծում է, որ ապրում են իրենց կյանքի դժվար ժամանակները: Այս արդյունքները ստացվել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացված հետազոտության արդյունքում: Նշվում է, որ հարցումն իրկականացվել է այս տարվա հուլիս ամսին, դրան մասնակցել է մոտ 1,600 մարդ երկրի 46 մարզերում:
«Ռուսաստանցիների մեծամասնությունը` մոտ 56%-ը, իրենց կյանքը գնահատում են դժվար: Ամենաշատը նման կարծիքի են խոշոր (63%) և միջին (60%) մեծության քաղաքներում, ինչպես նաև տարեցների (66%) և միջին եկամուտով (64%) հարցվածների շրջանում»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:









































