Նյու Յորքում Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի անվան հետ կապված իրադարձությունները կդառնան նկարահանվող նոր սերիալի սյուժե: Այս մասին գրում է le Monde-ը: Այստեղ գլխավոր հերոսը բարձրաստիճան դիվանագետ է, որը բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու Իտալիայի վարչապետ, սակայն Նյու Յորքում նրան մեղադրում են հյուրանոցի սպասուհու բռնաբարության մեջ: Հետագայում սպասուհու ցուցմունքները կասկածի տակ են դրվում:
Հիշեցնենք, որ Ստրոս Կանը ձերբակալվել էր մայիս 14-ին Նյու Յորքում: Հետագայում նրա վրայից հանվել էին մեղադրանքները, սակայն Ստրոս Կանը, որը լավ հնարավորություններ ուներ ընտրվելու Ֆրանսիայի նախագահ, հրաժարվեց նախագահական ընտրություններին մասնակցելուց:











































