Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել և ընթանում են Դեմիրճյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվում են Գավառ համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 843 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Հիմնանորոգման արդյունքում 540 մետր երկարությամբ փողոցը ասֆալտապատվելու է, կառուցվելու են մայթեր, տեղադրվելու են ջրահեռացման վաքեր։ Կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։Այս պահին ընթանում են մայթերի քանդման աշխատանքները։ Կապալառուն Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն է։Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։








































