Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝Թուրքիայի Մալաթիա նահանգի դիահերձարաններից մեկում որոշել են պայքարել այն երևույթի դեմ, երբ լեթարգիական քնիմեջ հայտնված մարդկանց դնում են մահացածի տեղ և կենդանի-կենդանի թաղում (ողջերը դագաղում)։
Մալաթիայի դիահերձարանումստեղծվել են մահացածների վերակենդանացմանը սպասելու համար նախատեսված խցեր։ Այդ նպատակով 36 դիակների համար նախատեսված սառնարաններում տեղադրվել են հաղորդիչներ։
Դրանք շատ զգայուն են և անմիջապես արձագանքում են անգամ ամենափոքր իսկ շարժմանը, ինչից հետո էլ այնպիսի բարձր ձայնային ազդանշան են ուղարկում դեպի կենտրոնական կետ, որը, ինչպես նշվում է, մահացածին հանում է գերեզմանից։
Այս նորարարության հետ կապված՝ դիահերձարանի աշխատողներից Աքիֆը լրագրողներին հայտնել է, որ եթե բժիշկների կողմից մահացած ճանաչված մարդիկ ուշքի գան սառցախցում, ապա այնտեղ տեղադրված հաղորդիչներն ակնթարթորեն կորսան շարժումը, ավտոմատ կբացվեն սառնարանի դռները և կմիանա տագնապի ազդանշանը։
Հիշեցնենք, որ լեթարգիական քունը արհեստական քնի վիճակ է, որը սովորաբար վրա է հասնում հոգեկան ուժեղ ցնցումների հետևանքով։ Այն անվանում են նաև կարծեցյալ մահ, որը կարող է վրա հասնել ուժեղ սթրեսի, ապրած սարսափի կամ չափից դուրս գերհոգնածության հետևանքով և տևել մի քանի օրից (ինչը հանդիպում է համեմատաբար հաճախ) մինչև երկար տարիներ։









































