Monday, 29 06 2026
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի տարածքում այս տարվա մայիսի 1-ին կատարված սպանության դեպքի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։«Հիշեցնենք, որ 2024թ․ մայիսի 1-ի երեկոյան, նշված հասցեից անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանը,  ով ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողություններով, Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կյանքի հետ անմահատեղելի մարմնական վնասվածքը Գ․ Նազարյանին հասցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ, նրա ծանոթ Կ․Մ․-ն։ Քննությամբ տվյալներ են ստացվել առ այն, որ 2024թ․ մայիսի 1-ին՝ երեկոյան, ընկերոջ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Ա․ Հ․-ի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելու ընթացքում Կ․Մ․-ն հեռախոսազրույց է ունեցել Գ․ Նազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումների նպատակով, Ա․ Հ․-ի և ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի հետ, ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ։ Կ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն գնացել են հյուրանոց, դուրս կանչել  Գ․ Նազարյանին։ Վերջինիս և Կ․ Մ․-ի միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Կ․ Մ․-ն, սպանելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր, ծակող-կտրող գործիքով հարվածել է Գ․ Նազարյանի կրծքավանդակի ձախ կեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում։ Այնուհետև, Ա․ Հ․-ն, Կ․Մ․-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է այլ վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Կ․ Մ․-ի նկատմամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ Ա․Հ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (hանցանք կատարած անձին աջակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Մայիսի 2-ին Ա․Հ․-ն ձերբակալվել է։ 2024թ․ մայիսի 8-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ․Մ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 06։46-ին, մեղադրյալ Կ․ Մ․-ն Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում հայտնաբերվել է, վերցվել արգելանքի, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին և նրան ևս ներկայացվել է մեղադրանք։Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը, դատարանի որոշմամբ, բավարարվել է, և անձը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում