Tuesday, 23 06 2026
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ

Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը հրաժարվեցին ծուղակում հայտնվելու հեռանկարից

Նկատելի է, որ տոնակատարության ընթացքում Սերժ Սարգսյանը իր ելույթաշարով աստիճանաբար փորձեց սահմանել, այսպես ասած, հանդուրժողության մի այնպիսի նշաձող, որի դեպքում արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենք անհարմար կզգային նրա հրավերը մերժել ու կմասնակցեին Անկախության տոնակատարություններին: Իսկ նրանց մասնակցության դեպքում Սերժ Սարգսյանը, բնականաբար, ներկայանում էր մի նախագահ, որը կարողացավ հաղթահարել ներքին լրջագույն ներհասարակական և ներքաղաքական հակադրություններն ու առճակատումը և միմյանց հետ մեկտեղել երեք նախագահներին ու հանդիսանալ, այսպես ասած, ազգային համաձայնության կամ համերաշխության առաջամարտիկ, լոկոմոտիվ:

Ըստ ամենայնի, թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը զգացին Սարգսյանի գործողություններում առկա այդ հաշվարկը, ու նրանց մերժումը, թերևս, առաջին հերթին պայմանավորված է հենց դրանով: Դա ամենևին չի նշանակում, թե մերժումը պայմանավորված է: Պարզապես անկախության տոնի առիթն օգտագործելով քաղաքական միավոր հավաքելու Սերժ Սարգսյանի հաշվարկն այնքան պարզ էր, որ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն հրաժարվեցին ծուղակում հայտնվելու հեռանկարից: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանին իրականում այդպես էլ չհաջողվեց երկրում ձևավորել հանդուրժողության այն մթնոլորտը, որ նրա հրավերը չընդունելն արդեն «վատ տոն» դիտվեր և արժանանար հանրային քննադատության կամ լուռ պարսավանքի:

Ավելին՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չկարողացավ հնարավորությունն օգտագործել հանդուրժողության իրական մթնոլորտ ձևավորելու համար, այլ հենց անկախության օրն իսկ չկարողացավ ապահովել այդ մթնոլորտը: Խոսքը ոստիկանության գործողությունների մասին է, երբ ոստիկաններն ակնթարթորեն փորձեցին Սարյանի պուրակի շրջակայքից մեկուսացնել անկախության շքերթին Ռուսաստանի դրոշի ներքո ռուսական ստորաբաժանման մասնակցության դեմ բողոքող ընդամենը մեկ տասնյակի չափ մարդկանց՝ թույլ չտալով նրանց արտահայտվել, չհանդուրժելով նրանց արտահայտվելու իրավունքը: Իսկ դրանից քիչ անց էլ ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունն անհանդուրժող գտնվեցին զոհված զինծառայողների հարազատների հանդեպ՝ նրանց փոխարեն որոշելով, թե երբ է պետք բողոք հայտնել, ու երբ դա չի կարելի:

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի ելույթներով փչված հանդուրժողության փուչիկը պայթեց հենց անկախության օրը, վկայելով դրա դատարկությունը: Պայթեց նաև խաղաղության աղավնի երևալու Սերժ Սարգսյանի հաշվարկը, քանի որ դրա համար պետք են իրական գործեր, ոչ թե ձևական հռչակագրեր և տոնական առիթի վրա հիմնված քարոզչական հաշվարկներ: Սարգսյանն, ըստ ամենայնի, համարեց, որ անկախության տոնն իր շանսն է և այն պետք է օգտագործել: Բայց Սերժ Սարգսյանն ամենևին հիմքեր չունի մտածելու, որ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն իրենց մերժումով կոտրեցին նրա շանսը, խանգարեցին այն իրագործելուն: Իրականում Սերժ Սարգսյանի շանսը բոլորովին այլ տեղ է, ոչ թե անկախության տոնի գեղեցիկ փաթեթավորման մեջ:

Սերժ Սարգսյանի շանսը առօրյա կյանքում է, որտեղ նա բացել է Հայաստանի անկախության երրորդ տասնամյակը: Նրա շանսը գալիք հերթական կամ արտահերթ ընտրությունների որակի մեջ է, դրանց նախապատրաստական, նախընտրական ժամանակահատվածի մեջ: Այդտեղ պետք է փնտրի Սերժ Սարգսյանն իր շանսը, ոչ թե անկախության տոնի ելույթներում և հրավերներում: Մինչդեռ Սարգսյանն արդեն երեք տարի ուր ասես որոնում է իր շանսը` մեկ Մոսկվայում, մեկ Վաշինգտոնում, անգամ Անկարայում՝ բացի Երևանից, բացի Հայաստանի ներքին կյանքից, բացի այն իրական ռեֆորմներից, որ պահանջվում է Հայաստանում իսկապես առաջատար դառնալու համար:

Իրականում Հայաստանի ներկայիս ներքաղաքական դասավորությունը կարծես թե Սարգսյանին տալիս է այդ հնարավորությունը՝ նկատի ունենալով այն, որ քաղաքական գործընթացը կառուցված է երեք նախագահների եռանկյունու սահմաններում, և չկա քաղաքական ուժ, որը ի զորու լիներ այն դուրս բերել դրանից: Բանն այն է, որ ի տարբերություն առաջին երկու նախագահների՝ այդ քաղաքական գործընթացում Սերժ Սարգսյանը գործող նախագահն է և հետևաբար հնարավորություններ ունի կատարելու գործողություններ, իրականացնելու քայլեր, որոնք կարող են երկրում էապես փոխել իրավիճակն ու եռանկյունու նրա անկյունը դարձնել իսկապես հեղինակավոր և նույնիսկ լեգիտիմ՝ առավելություն տալով նրան մյուս երկու նախագահների հանդեպ, որոնք թեև քաղաքականության մեջ են` ուղղակի կամ անուղղակի, այդուհանդերձ, դրա մեջ լինելով, այս կամ այն կերպ կրում են իրենց նախագահության ընթացքում կուտակած պատասխանատվության բեռը: Սերժ Սարգսյանն այդ բեռը կրում է ներկա ժամանակի ռեժիմով և ունի դրա տակից դուրս գալու առարկայական հնարավորություններ: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է, որ նա ոչ թե առաջին և երկրորդ նախագահներին հրավիրի իր իմիտացիայի մասնակիցը լինելու, այլ պարզապես ձեռնամուխ լինի երկրում իրական քաղաքական և տնտեսական ռեֆորմների, որոնց մասնակից չլինելը և չդառնալը կարող է լուրջ կորուստ լինել ցանկացած լուրջ քաղաքական ուժի և գործչի համար:

Դա է Սերժ Սարգսյանի շանսը, որ նա մսխում է տարատեսակ իմիտացիաների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում